ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ի և «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ի և «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի և «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր:

31.08.2021թ. «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի տնօրեն Վարդան Ավագյանը և Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը ստորագրեցին համագործակցության մասին հուշագիր:

Կնքված hամագործակցության հուշագիրը կարևոր է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի մարդկային ներուժի շարունակական կրթության և մասնագիտական զարգացման, ինչպես նաև փոխադարձ կարևոր է կայուն զարգացման նպատակով:

Կնքված հուշագրով կողմերը պարտավորվեցին՝ համագործակցել հետբուհական, լրացուցիչ և շարունակական մասնագիտական զարգացման և կրթական ծրագրերի իրականացման, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև բժիշկների կրթական և վերապատրաստման դասընթացների կազմակերպման ուղղությամբ: