Կայացավ «Երեխաների մոտ անհետաձգելի բուժօգնությունը ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ» թեմայով գիտագործնական դասընթացը

Կայացավ «Երեխաների մոտ անհետաձգելի բուժօգնությունը ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ» թեմայով գիտագործնական դասընթացը

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասնագետներ՝ ամբուլատոր կլինիկայի ղեկավար Հերմինե Հովակիմյանը, ամբուլատոր կլինիկայի բժիշկ-ինֆեկցիոնիստ Յուլյա Մանուկյանը, 1-ին բաժանմունքի բժիշկ օրդինատոր Անահիտ Առաքելյանը մասնակցել են հոկտեմբերի 18-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնության քաղաք Սանկտ-Պետերբուրգում կայացած «Երեխաների մոտ անհետաձգելի բուժօգնությունը ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ» թեմայով գիտագործնական ուսուցման և գործնական հմտությունների կատարելագործման դասընթացին: Դասընթացին ներկա են եղել նաև ՀՀ տարբեր մարզերից ինֆեկցիոնիստներ, մանկաբույժներ, առողջապահության կազմակերպիչներ, ինչպես նաև ԱՊՀ տարածաշրջանի այլ երկրներից՝ նեոնատոլոգներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ: Դասընթացը կազմված էր դասախոսություններից և գործնական պարապմունքներից: Գործնական պարապմունքներն անցկացվել են «ՌԴ-ի դաշնային բժշկակենսաբանական գործակալության մանկական ինֆեկցիոն հիվանդությունների գիտական կլինիկական կենտրոնում»: Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները ստացել են հավաստագրեր: