Փորձի փոխանակում Ֆրանսիայի «Սիմոն Վեյլ» բժշկական կենտրոնում

Փորձի փոխանակում Ֆրանսիայի «Սիմոն Վեյլ» բժշկական կենտրոնում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Սպարտակ Պետրոսյանը փորձի փոխանակման նպատակով այցելել է Ֆրանսիայի «Սիմոն Վեյլ» բժշկական կենտրոն և տեղում ծանոթացել վերակենդանացման ծառայության արդի մոտեցումներին և դրա կազմակերպման առանձնահատկություններին: Ձեռք բերված փորձը կներդվի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում՝ բարելավելու վերակենդանացման ծառայությունը, բարձրացնելու բուժանձնակազմի պատրաստվածությունը և տրամադրելու եվրոպական ստանդարտներին համապատասխան բուժօգնություն: