Մեր թիմում աշխատում են նաև արտերկրից հայրենիք վերադարձած բժիշկներ

Մեր թիմում աշխատում են նաև արտերկրից հայրենիք վերադարձած բժիշկներ

Հրաշալի է խոսել այն բժիշկներից, ովքեր, չնայած արտերկրում ունեցած իրենց մասնագիտական հաջողությունների և ձեռքբերումների, վերադառնում են հայրենիք՝ սեփական երկրում գիտելիքներն ու փորձը ներդնելու համար: Մեր կենտրոնում 2019 թվականից աշխատում է բժիշկ-սոնոգրաֆիստ Կարեն Հակոբյանը: Բժիշկը, դեռևս ուսանողի կարգավիճակում, 2000 թվականին տեղափոխվել է Մոսկվա և Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան բժշկական ակադեմիայում անցել կլինիկական օրդինատուրա: Հետագայում, Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտում մասնագիտացել՝ որպես բժիշկ-սոնոգրաֆիստ: Երկար տարիներ աշխատելով Մոսկվայի առաջատար բժշկական հաստատություններում՝ բժիշկ Հակոբյանը դարձել է իր ոլորտում պահանջված մասնագետ, տարբեր կենտրոններում ղեկավարել նաև ճառագայթային ախտորոշման բաժինները:

Սակայն Կարեն Հակոբյանի հաստատակամությունն ու հայրենիք վերադառնալու մեծ ցանկությունն ի վերջո 2019 թվականին բերեց նրան և իր ընտանիքն Հայաստան: Սա ողջունելի քայլ է և այն թող լավ օրինակ դառնա արտերկրում ապրող մեր հայրենակիցների համար:

Ի դեպ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ուլտրաձայնային ախտորոշման կաբինետում աշխատում են միայն պրոֆեսիոնալներ, ում աշխատանքի շնորհիվ ապահովվում է ուլտրաձայնային ախտորոշման ծառայությունների բարձր որակը: