Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Ավան» մասնաճյուղի բակում ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին նվիրված պուրակ է բացվել

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Ավան» մասնաճյուղի բակում ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին նվիրված պուրակ է բացվել

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Նաիրա Ստեփանյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ այս պուրակի բացումը կենտրոնի «Ավան» մասնաճյուղի բակում խորհրդանշական է, քանզի հիմնադրման օրվանից այն զբաղվում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց բուժօգնության կազմակերպմամբ և նրանց հիմնախնդիրներով: Նա շնորհակալություն հայտնեց համագործակցող կազմակերպություններին աջակցության և ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման գործում ներդրված մեծ ջանքերի համար:

Միջոցառմանը ելույթ ունեցան նաև ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի ղեկավար Ռոզա Բաբայանը, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության նախագահ Ժենյա Մայիլյանը, որից հետո կտրեցին կարմիր ժապավենը և ծանոթացան պուրակին: