Այսօր Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղում կազմակերպվել էր դասընթաց՝ նվիրված կապիկի ծաղիկի վիրուսին:

Այսօր Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղում կազմակերպվել էր դասընթաց՝ նվիրված կապիկի ծաղիկի վիրուսին:

Դասընթացը նախատեսված էր միջին բուժանձնակազմի համար և նպատակ ուներ բարձրացնել բուժանձնակազմի իրազեկումը կապիկի ծաղիկ վիրուսի, դրա փոխանցման ուղիների և կանխարգելման վերաբերյալ, ինչպես նաև ծանոթացնել կենտրոնում մշակված և ներդրված կապիկի ծաղիկի դեպքերի կանխարգելմանն ուղղված արագ արձագանքման սխեմային և օպերատիվ պլանին:
Դասընթացի ավարտին անցկացվեց նաև թեստավորում՝ ստուգելու ներկաների ձեռք բերած գիտելիքները:
Բուժանձնակազմի համար նախատեսված դասընթացներն Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում կրում են շարունակական բնույթ: