Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված հանրային միջոցառումներ Աբովյան, Սպիտակ և Երևան քաղաքներում

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված հանրային միջոցառումներ Աբովյան, Սպիտակ և Երևան քաղաքներում

Հուլիս 27֊ին և 28֊ին, հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված, Ւնֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, <<Սպիդ ինֆոսվյազ>> տարածաշրջանային հասարակական կազմակերպության աջակցությամբ և ՄԱԿ֊ի կողմից ֆինանսավորվող <<ՄԻԱՎ֊ի վերաբերյալ հետազոտության մասսայականացում>> ծրագրի շրջանակներում, կազմակերպել էր հանրային միջոցառումներ Աբովյան, Սպիտակ և Երևան քաղաքներում։ 📣Հանրային միջոցառումների անցկացման նպատակն էր անցորդներին տրամադրել տեղեկատվություն հեպատիտի փոխանցման ուղիների, դրա կանխարգելման և վաղ հայտնաբերման կարևորության վերաբերյալ` միաժամակ հնարավորություն տալով կենտրոնի շարժական կլինիկաներում անցնել ՄԻԱՎ֊ի, հեպատիտ Բ֊ի և Ց֊ի, սիֆիլիսի անվճար, անանուն թեստավորում։
✅️Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված թվով 4 հանրային միջոցառումների ընթացքում թեստավորվել է 279 քաղաքացի և օտարերկրացի։