Կրեդիտավորված դասընթաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում

Կրեդիտավորված դասընթաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում

Ռուսաստանի Դաշնության օգնության՝ «Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի երկրներում շարժական կլինիկաների աշխատանքների կազմակերպում և աջակցություն» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 28-ին և 29-ին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Ավան» մասնաճյուղում կայացավ, «ՍՊԻԴ ինֆոսվյազ» ռուսական հասարակական կազմակերպության աջակցությամբ և Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի կողմից կազմակերպված, «Շարժական կլինիկաներում ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության աշխատանքների առանձնահատկությունները համայնքներում» թեմայով երկօրյա սեմիանար:

Սեմինարը նախատեսված էր ընտանեկան բժիշկների, թերապևտների, լաբորատոր ախտորոշման մասնագետների, վարակաբանների և համաճարակաբանների համար: Սեմինարը կրեդիատավորված էր ՀՀ Առողջապահության նախարարության կողմից և մասնակիցները սեմինարին մասնակցության համար ստացան 11 ՇՄԶ կրեդիտ: