Հոկտեմբերի 15-ը Ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է

Հոկտեմբերի 15-ը Ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հոկտեմբերի 15-ը պաշտոնապես հայտարարել է Մաքուր ձեռքերի համաշխարհային օր: Այն առաջին անգամ անցկացվել է 2008 թվականին` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում է ներհիվանդանոցային վարակների 14 միլիոն դեպք, որոնց 40-80%-ը փոխանցվում է ձեռքերի միջոցով:

Ձեռքերը լվանալու համաշխարհային օրվան ընդառաջ՝ ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության հետ համատեղ, կազմակերպվել էր սեմինար-քննարկում, որի շրջանակում ներկայացվեցին Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումները ձեռքերի հիգիենայի պահպանման մեթոդների, բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների ու դրանց կանխարգելման արդյունավետ եղանակների վերաբերյալ:

Սեմինար-քննարկմանը ևս մեկ անգամ կարևորվեցին այն միջոցառումները, որոնք ուղղված են վարակների կանխարգելմանն ու հսկողությանը և ներհիվանդանոցային վարակների տարածման նվազմանը:

Կենտրոնում կազմակերպված այս և նմանատիպ քննարկումների նպատակն է հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել ձեռքերի լվացման պարզ, սակայն շատ կարևոր հիգիենիկ գործընթացի անհրաժեշտության վրա` որպես բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման հիմնական մոտեցման: