ՌԴ միջազգային ֆինանսական հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Պավել Սնիսորենկոն այցելել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն

ՌԴ միջազգային ֆինանսական հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Պավել Սնիսորենկոն այցելել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ՀՀ-ում էին գտնվում ՌԴ միջազգային ֆինանսական հարաբերությունների դեպարտամենտի ներկայացուցիչները՝ դեպարտամենտի տնօրեն Պավել Սնիսորենկոյի գլխավորությամբ։

Վերջիններս այցելեցին նաև Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի գործունեությանն ու ՌԴ օգնության ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին։

Հյուրերը Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի Ժ/Պ Ստեփան Աթոյանի և «ՍՊԻԴ Ինֆոսվյազ» ՀԿ աջակցությամբ իրականացվող ծրագրերի համակարգող Մարինե Ասրյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին ծրագրի աջակցությամբ վերանորոգված և կահավորված ուսումնական ռեսուրսային կենտրոնում, համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնում, այցելեցին լաբորատորիա, ծանոթացան ծրագրի շրջանակում տրամադրված լաբորատոր սարքավորումներին։ ՌԴ միջազգային ֆինանսական հարաբերությունների դեպարտամենտի ներկայացուցիչները այցելեցին  նաև շարժական բուժախտորոշիչ կլինիկաներ։

Հյուրերին ներկայացվեցին ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները, ձեռքբերումները, իրականացված միջոցառումները։ Գործընկերները կարևորեցին ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրի շարունակականությունը: