Շուրջ 80 անձ անցավ ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի ԱՆՎՃԱՐ, ԳԱՂՏՆԻ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ հետազոտություն

Շուրջ 80 անձ անցավ ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի ԱՆՎՃԱՐ, ԳԱՂՏՆԻ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ հետազոտություն

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2022 ցուցահանդեսի շրջանակում, իր բուժախտորոշիչ շարժական կլինիկայում շուրջ 80 անձանց հնարավորություն ընձեռեց անցնելու ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի ԱՆՎՃԱՐ, ԳԱՂՏՆԻ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ, որոնց վերաբերյալ պատասխանները քաղաքացիներն ստացան 15-20 րոպեի ընթացքում։

Հոգալով ձեր և ձեր մտերիմների առողջության մասին՝ մի՛ մոռացեք տարեկան առնվազն մեկ անգամ անցնել ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի հետազոտություններ:

Նախաձեռնությունն իրականացվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի կողմից ֆինանսավորվող «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության մասսայականացում» ծրագրի շրջանակում:

Հիշեցում. Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բուժախտորոշիչ շարժական կլինիկաներում պարբերաբար իրականացվում են անվճար հետազոտություններ։ Դրանց ժամանակացույցի և անցկացման վայրերի մասին նախապես տեղեկանալու համար հետևե՛ք մեր ֆեյսբուքյան էջի թարմացումներին։