ԻՀԱԿ-ում հյուրընկալել էինք ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի և Ռոբերտ Կոխ Ինստիտուտի (ՌԿԻ) փորձագետներին

ԻՀԱԿ-ում հյուրընկալել էինք ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի և Ռոբերտ Կոխ Ինստիտուտի (ՌԿԻ) փորձագետներին

Ս.թ. նոյեմբերի 1-ին ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն էին այցելել ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի և Ռոբերտ Կոխ Ինստիտուտի (ՌԿԻ) փորձագետները, որոնք Հայաստանում են՝ քննարկելու մեր երկրում վիրուսային հեպատիտների վիճակն ու դրանց արձագանքման միջոցառումները:

Կենտրոնի մասնագետների ուղեկցությամբ հյուրերը շրջել են կենտրոնի ամբուլատորիայում, լաբորատորիայում, ծանոթացել իրականացված և իրականացվող ծրագրերին:

Աշխատանքային քննարկման ընթացքում ԻՀԱԿ մասնագետները հյուրերին ներկայացրել են արյան միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների (մասնավորապես՝ ՄԻԱՎ, վիրուսային հեպատիտներ) կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները, մատնանշվել կենտրոնի առաջնահերթությունները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև վերոնշյալ վարակիչ հիվանդությունների մասով ԻՀԱԿ-ի քաղաքականությանը, քաղաքացիների թեստավորմանն ու բուժմանը վերաբերող հարցերին, կարևորվել է մոնիտորինգի որակի բարձրացման համար իրականացվող աշխատանքները: