ԻՀԱԿ տնօրենի ժ/պ Ստեփան Աթոյանն աշխատանքային այցով գտնվել է Սինգապուրում

ԻՀԱԿ տնօրենի ժ/պ Ստեփան Աթոյանն աշխատանքային այցով գտնվել է Սինգապուրում

ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի ժ/պ Ստեփան Աթոյանն օրերս աշխատանքային այցով գտնվել է Սինգապուրում:

Ստեփան Աթոյանը հյուրընկալվել է Սինգապուրի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, որտեղ հանդիպել է կենտրոնի ղեկավարի, մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Կողմերը միմյանց են ներկայացրել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնների գործունեությունը, առաջիկա ծրագրերն ու զարգացմանը միտված նախաձեռնությունները:

Կենտրոնի պատասխանատուների ուղեկցությամբ ԻՀԱԿ տնօրենի ժ/պ-ն շրջայց է կատարել Սինգապուրի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ստորաբաժանումներում, ծանոթացել կենտրոնի հնարավորություններին և մատուցվող ծառայություններին:

Աշխատանքային քննարկման ընթացքում գործընկերները փոխանակվել են առաջարկություններով, ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ:

Երկուստեք կարևորվել է համագործակցության շարունակականությունը, մասնավորապես՝ մասնագետների փոխայցեր, վերապատրաստումներ և փորձի փոխանակում, համատեղ գիտական ծրագրերի իրականացում: