ԱՆՎՃԱՐ հետազոտություններ մարզերում

ԱՆՎՃԱՐ հետազոտություններ մարզերում

Հարգելի՛ հայրենակիցներ, ուշադրությու՛ն,

սիրով ուզում ենք տեղեկացնել, որ ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկան շուտով կայցելի տարբեր մարզեր՝ կատարելու անվճար հետազոտություններ։

Այսպիսով, առաջիկա այցելությունների վայրերն են՝

նոյեմբերի 22-ին՝ 11:00-17:00-ն՝ Լոռի՝ քաղաք Վանաձոր (Արցախի պուրակ),

նոյեմբերի 23-ին՝ 11:00-17:00-ն՝ Արարատի մարզ, քաղաք Արտաշատ (գյուղատնտեսական շուկայի տարածք),

նոյեմբերի 24-ին՝ 11:00-17:00-ն՝ Արմավիրի մարզ, քաղաք Արմավիր, (գյուղատնտեսական շուկայի տարածք):

Նախաձեռնությունն իրականացվում է ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրերի աջակցությամբ՝ «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության մասսայականացում» ծրագրի շրջանակներում։

ԻՀԱԿ բուժախտորոշիչ շարժական կլինիկայում կատարվելու են ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի ԱՆՎՃԱՐ, ԳԱՂՏՆԻ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ, որոնց վերաբերյալ պատասխանները կարող եք ստանալ 15-20 րոպեի ընթացքում։ Հետազոտությանը քաղցած մոտենալը պարտադիր չէ։

Հիշեցում. Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բուժախտորոշիչ շարժական կլինիկաներում պարբերաբար իրականացվում են անվճար հետազոտություններ։ Դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ՝ շարժական բուժախտորոշիչ կլինիկան կգտնվի տարբեր մարզերում և մայրաքաղաք Երևանում։ Հետազոտությունների ժամանակացույցի և անցկացման վայրերի մասին նախապես տեղեկանալու համար հետևե՛ք մեր ֆեյսբուքյան էջի թարմացումներին։