Եվս երկու ԱՆՎՃԱՐ հետազոտություն մարզերում

Եվս երկու ԱՆՎՃԱՐ հետազոտություն մարզերում

Հարգելի՛ հայրենակիցներ, ուշադրությու՛ն,
սիրով ուզում ենք տեղեկացնել, որ ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկան ևս երկու մարզում կգտնվի՝ կատարելու անվճար հետազոտություններ։
Այսպիսով, առաջիկա այցելությունների վայրերն են՝
նոյեմբերի 2️⃣8️⃣-ին՝ 11:00-17:00-ն՝ Շիրակի մարզ՝ քաղաք Գյումրի (58 թաղամաս, Շիրակի պետական համալսարանի հարակից տարածք),
նոյեմբերի 3️⃣0️⃣-ին՝ 11:00-17:00-ն՝ Գեղարքունիքի մարզ՝ քաղաք Գավառ (գյուղատնտեսական նախկին շուկայի տարածք),
Նախաձեռնությունն իրականացվում է ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրերի աջակցությամբ՝ «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության մասսայականացում» ծրագրի շրջանակներում։
ԻՀԱԿ բուժախտորոշիչ շարժական կլինիկայում կատարվելու են ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի ԱՆՎՃԱՐ, ԳԱՂՏՆԻ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ, որոնց վերաբերյալ պատասխանները կարող եք ստանալ 15-20 րոպեի ընթացքում։ Հետազոտությանը քաղցած մոտենալը պարտադիր չէ։
Հիշեցում. Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բուժախտորոշիչ շարժական կլինիկաներում պարբերաբար իրականացվում են անվճար հետազոտություններ: Հետազոտությունների ժամանակացույցի և անցկացման վայրերի մասին նախապես տեղեկանալու համար հետևե՛ք մեր ֆեյսբուքյան էջի թարմացումներին։