Նոյեմբերի 17-ը Ռազմական բժշկի օրն է: ԻՀԱԿ-ում աշխատող ռազմական բժիշկների՝ Տիգրան Չիլինգարյանի, Սևան Իրիցյանի, Հայկ Հարությունյանի և Ռուբեն Գրիգորյանի գլխավորությամբ շնորհավորում ենք ոլորտի բոլոր բուժծառայողներին` մաղթելով մասնագիտական հմտություններն օգտագործել բացառապես խաղաղ պայմաններում:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում նաև ԻՀԱԿ զինվորական բաժանմունքի բոլոր մասնագետներին:
Այդ բաժանմունքում սպասարկվում են ոչ միայն ժամկետային զինծառայողներ, սպաներ, զինթոշակառուներ, այլ ուժային կառույցների ծառայողներ, այլև նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձինք (մարտական գործողությունների մասնակիցներ, ԵԿՄ անդամներ և այլն):