Ամբուլատոր կլինիկա

Ամբուլատոր կլինիկա

Ամբուլատոր կլինիկան Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում գործող ամբուլատոր օղակն է, որտեղ իրականացվում է՝

  • ՄԻԱՎ վարակով պացիենտների դիսպանսերային հսկողություն,
  • ՄԻԱՎ վարակով մեծահասակների և երեխաների հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժում,
  • մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում,
  • ՄԻԱՎ-ի հետկոնտակտային և նախակոնտակտային կանխարգելում,
  • օպորտունիստական հիվանդությունների ամբուլատոր բուժում և կանխարգելում,
  • ՄԻԱՎ/ՏԲ համակցված վարակով, ՄԻԱՎ/վիրուսային հեպատիտ Բ և ՄԻԱՎ/վիրուսային հեպատիտ Ց համակցված վարակներով պացիենտների վարում,
  • ՄԻԱՎ վարակով պացիենտներին ցուցումների դեպքում ֆթիզիատրի կողմից իզոնիազիդով տուբերկուլոզի կանխարգելիչ բուժման նշանակում,
  • ՄԻԱՎ վարակ ունեցող պացիենտներին վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ պատվաստում,
  • անհրաժեշտության դեպքում ՄԻԱՎ վարակով պացիենտների ուղեգրում բժշկական այլ կազմակերպություններ,
  • ֆթիզիատրի խորհրդատվություն տուբերկուլոզի ախտորոշման նպատակով,
  • ինֆեկցիոնիստի խորհրդատվություն,
  • ընտանեկան բժշկի խորհրդատվություն,
  • քրոնիկ վիրուսային հեպատիտներով պացիենտներին խորհրդատվության տրամադրում, լաբորատոր-գործիքային հետազոտությունների իրականացում, անհրաժեշտության դեպքում հակավիրուսային բուժման նշանակում,
  • պետական ծրագրի շրջանակներում հեպատիտ Ց ունեցող պացիենտների ուղղակի ազդեցության հակավիրուսային դեղերով բուժման իրականացում,
  • գործիքային հետազոտությունների իրականացում՝ ռենտգեն հետազոտություն, ուլտրաձայնային հետազոտություն, լյարդի էլաստոմետրիա,
  • կլինիկական հոգեբանի խորհրդատվություն,
  • հոգեախտորոշում:

Ամբուլատոր կլինիկայում աշխատում են ինչպես երիտասարդ բժիշկներ, այնպես էլ երկար տարիների փորձով մասնագետներ: Նրանք կենտրոնի գործունեության ընթացքում մշտապես մասնակցել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում միջազգային հանդիպումների, աշխատաժողովների, համաժողովների՝ ներկայացնելով ոլորտում Հայաստանի փորձը, հանդես են եկել բանավոր և պոստեռային զեկույցներով:

Ամբուլատոր կլինիկայի մասնագետները մասնակցում են կլինիկական ուղեցույցների, ընթացակարգերի մշակման գործընթացին, համագործակցում են բժշկական տարբեր կազմակերպու­թ­յուն­ների հետ, ցուցաբերում ՄԻԱՎ վարակով պացիենտների բուժման և խնամքի հարցերով մեթոդական և գործնական աջակցություն: