Պետպատվեր

Սպասարկում Պետպատվեր

Պետության կողմից երաշխավորված ԱՆՎՃԱՐ և ԱՐՏՈՆՅԱԼ պայմաններով հիվանդությունների և հատուկ ու դժվարամատչելի  ախտորոշիչ հետազոտությունների բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկ

 

  • Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 0.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ
  • 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
  • 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
  • 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
  • Մինչև 18 տարեկան երեխաներ
  • Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք
  • Վերարտադրության տարիքի կանայք՝ հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում
  • Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձիք՝ 18-23 տարեկան անձինք
  • Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ
  • Զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն և հիվանդանոցային փորձաքննություն)
  • Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքի անդամներ, ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ
  • Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ
  • Ձեռբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ
  • Ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք
  • Բռնադատվածներ
  • Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ
  • Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք
  • Ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ
  • Զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում):

 

Պետության կողմից երաշխավորված  ԱՆՎՃԱՐ արտահիվանդանոցային ծառայություններ ամբողջ բնակչության համար

 

Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության ծառայություններ

  • Ընտանեկան բժշկի, տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի ծառայություններ
  • Նեղ մասնագիտական ծառայություններ՝ վիրաբուժական/վնասվածքաբանական, ակնաբանական, սրտաբանական, նյարդաբանական, քիթ-կոկորդ-ականջաբան
  • Իմունականխարգելիչ ծառայություններ
  • Դիսպանսերային ծառայություններ՝ հակատուբերկուլոզային, ուռուցքաբանական, հոգեբուժական, մաշկավեներաբանական, վարակաբանական, էնդոկրինոլոգիական

Լաբորատոր-գործիքային ծառայություններ

  • Կլինիկական հետազոտություններ (արյուն, մեզ, կղանք)
  • Կենսաքիմիական հետազոտություններ (գլյուկոզա, ընդհանուր սպիտակուց, ալբումին, միզանյութ, կրեատինին, ԱԼՏ, ԱՍՏ, բիլիռուբին, խոլեստերին, C-ռեակտիվ սպիտակուց, անտիստրեպտոլիզին-Օ, կոագուլոգրամմա՝ ֆիբրինոգեն և պրոթրոմբինային ինդեքս/ժամանակՙ ՄՆԳ)
  • Մանրէաբանական հետազոտություններ (մեզ, կղանք, խորխ) և դեղորայքային զգայունության որոշմամբ խորխի մանրէաբանական հետազոտություն
  • Իմունաբանական հետազոտություններ (Մանտուի փորձ)
  • Բակտերիասկոպիկ հետազոտություններ (խորխ և արյան մեջ մակաբույծներ)
  • Շճաբանական հետազոտություններ (արյան խումբ, ռեզուս գործոն, ռեակցիա VDRL, ռեակցիա MRP, Վասերմանի ռեակցիա, հեպատիտ B և C, հղիների ՄԻԱՎ-ի իմունաֆերմենտային)
  • ՊԱՊ թեստ՝ արգանդի վզիկի բակտերիոսկոպիկ հետազոտություն
  • Ուլտրաձայնային հետազոտություններ (պտուղ, որովայն, փոքր կոնք, վահանաձև գեղձ, կրծքագեղձ)
  • Ռենտգենաբանական հետազոտություններ (R-գրաֆիա, R-սկապիա)
  • Ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն
  • Ֆունկցիոնալ ախտորոշիչ հետազոտություններ (ԷՍԳ, սպիրոգրաֆիա)

Դեղերի ապահովում՝ ըստ հիվանդությունների և վիճակների

  • Տուբերկուլոզ (հակատուբերկուլոզային դեղեր)
  • Հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր)
  • Չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, հեմոֆիլիայի դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր)
  • Շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր)
  • Էպիլեպսիա (հակացնցումային դեղեր)
  • Սրտամկանի ինֆարկտ (դուրս գրման օրվանից առաջին երկու ամիսը՝ արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր)
  • Պարբերական հիվանդություն (կոլխիցին և/կամ այլ դեղեր)
  • Ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր)
  • Քրոնիկական երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և/կամ ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և/կամ դրանց համարժեք այլ դեղեր))
  • Անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր)
  • Մարդու իմունային անբավարուրության (ՄԻԱՎ) վարակ (դեղեր, թեստեր)
  • Հիպոֆիզային գաճաճություն ախտանիշ (հորմոնային դեղեր)
  • Վիրուսային հեպատիտ C հիվանդություն (հակավիրուսային դեղեր)

 

Պետության կողմից երաշխավորված ԱՆՎՃԱՐ հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկ

Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդություններ և վիճակներ

  • Շոկային վիճակներ՝ 2-րդ և ավելի աստիճանի
  • Կոմատոզ վիճակներ
  • Դիաբետիկ հիպոգլիկեմիկ կոմա
  • Սուր շնչառական անբավարարություն 2-րդ աստիճանի և բարձր
  • Սրտի փորոքների ֆիբրիլյացիա և թրթռոց (տախիսիստոլիկ ձև), սրտի կանգ
  • Էկզոգեն թունավորումներ (ալկոհոլային, կենդանիների խայթոցից, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ)
  • Էպիլեպտիկ ստատուս՝ գիտակցության կորստով
  • Ծանր աստիճանի պրեէկլամպսիա և էկլամպսիա
  • Տարբեր տեսակի էմբոլիաներ, հեմոլիզ, լյարդի ֆերմենտների բարձրացում, թրոմբոցիտների քանակի իջեցում համախտանիշ
  • Սրտամկանի սուր ինֆարկտ
  • Ինսուլտ (հեմոռագիկ, իշեմիկ)
  • Պոլիտրավմա (խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ)
  • Ցրտահարություն՝ 3-րդ աստիճանի
  • Մարմնի արտաքին ծածկույթի այրվածքներ՝ 1-ին աստիճանի՝ մարմնի 50 տոկոսից ավելւ մակերեսով, 2-րդ աստիճանի՝ մարմնի 10 տոկոսից ավելի մակերեսով, 3-րդ, 2-րդ աստիճանների այրվածքներ՝ մարմնի 1 տոկոս և ավելի մակերեսով:

 

Այլ հիվանդություններ և վիճակներ

  • Հոգեշարժական գրգռված վիճակներ
  • Ցնորազառանցանքային սուր վիճակներ
  • Սուր աֆեկտիվ վիճակներ, փսիխոզներ
  • Քրոնիկական հոգեկան հիվանդների խնամք
  • Օնկոհեմատոլոգիական հիվանդություններ (արյունաստեղծ հյուսվածքների չարորակ նորագոյացություններ)
  • Ապլաստիկ անեմիա
  • Միելոդիսպլաստիկ համախտանիշ
  • Օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժում
  • Օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացությունների ճառագայթային բուժում (բացառությամբ 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով իրականացվող ճառագայթային բուժման)
  • Սրտամկանի սուր ինֆարկտ՝ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակներում (ստենտի տեղադրում)
  • Իշեմիկ ինսուլտ՝ գլխուղեղի սուր և ենթասուր իշեմիկ ինսուլտի բուժման ծրագրի շրջանակներում

Վարակիչ հիվանդություններ

  • Ժանտախտ
  • Տուլարեմիա
  • Սիբիրախտ
  • Դիֆթերիա
  • Կապույտ հազ և հարկապույտ հազ
  • Փայտացում
  • Սուր պոլիոմելիտ, սուր թորշոմած կաթվածահարություն
  • Կատաղություն
  • Բծավոր տիֆ
  • Մալարիա
  • Մարդու իմունային անբավարարության վիրուս/Ձեռքբերովի իմունային անբավարության համախտանիշ
  • Թռչնագրիպ
  • Վիրուսի նոր լոգոտիպով հարուցված գրիպ
  • Հպավարանցիկ հեմոռագիկ տենդեր
  • Բոտուլիզմ
  • Քութեշ (բարդացած ձևեր)
  • Մենինգակոկային վարակ
  • Առաջնային սուր մենինգիտներ
  • Այլ բակտերիալ հիվանդություններ
  • Ջրծաղիկ (բարդացած ձևեր)
  • Կարմրուկ (բարդացած ձևեր)
  • Կարմրախտ (բարդացած ձևեր)
  • Սուր վիրուսային հեպատիտներ
  • Համաճարակային պարոտիտ (բարդացած ձևեր)
  • Վարակային մոնոնուկլեոզ
  • Առաջնակի սուր բրուցելոզ
  • Գրիպ (առողջապահության նախարարության կողմից համաճարակի հայտարարման կամ բռնկումների դեպքում)
  • Խոլերա
  • Որովայնային տիֆ և պարատիֆ
  • Այլ սալմոնելոզային վարակներ
  • Շիգելոզ
  • Չճշգրտված ծագումնաբանությամբ և այլ բակտերիալ ու վիրուսային սուր աղիքային հիվանդություններ
  • Տուբերկուլոզի բոլոր ձևերը, այդ թվում՝ հիվանդ և կոնտակտավոր երեխաների առողջարանային բուժում

 

Մանկաբարձական ծառայություններ

  • Ծննդօգնություն
  • Հղիության ախտաբանության ծառայություններ

 

Հեմոդիալիզ

  • Ծրագրային հեմոդիալիզի ծառայություններ