Սպորտային նորություններ

Սպորտային նորություններ

Սպորտային նորություններ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի կողմից

Այո՛, այո՛, հենց սպորտային: Շատ ճիշտ հասկացաք:
Եկե՛ք մի պահ մոռանանք, որ Օմիկրոնը գրոհում է Հայաստանը և հայտնենք մի լավ նորություն:

Հայաստանի մինի ֆուտբոլի ազգային հավաքականը փետրվարի 1-ին և 2-ին Իսրայելի մինի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ ընկերական հանդիպումների արդյունքում հենց մրցակցի դաշտում տարել է փայլուն հաղթանակներ՝ 9:2 և 3:0 հաշիվներով:

Հրաշալի է:
Իսկ ինչու՞ ենք մենք հայտնում այս նորությունը:

Դե, որովհետև, Հայաստանի մինի ֆուտբոլի ազգային հավաքականի բժիշկը մեր կենտրոնի Չորրորդ ինֆեկցիոն բաժանմունքի ղեկավար/բժիշկ-ինֆեկցիոնիստ Ռուբեն Գրիգորյանն է, ով մասնագիտությամբ նաև սպորտային բժիշկ է: Ուստի այս հաղթանակը նաև նրանն է:

Իսկ նկարում մեր հավաքականի տղաներն են, ովքեր արժանի են ձեր ծափահարություններին և շնորհավորանքներին: