Քովիդ-19-ին առնչվող դասընթաց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի աութրիչ աշխատակիցների համար

Քովիդ-19-ին առնչվող դասընթաց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի աութրիչ աշխատակիցների համար

Այսօր «ԻԲԻՍ Երևան» կենտրոնում տեղի ունեցավ վերապատրաստման դասընթաց՝ «ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարն ու կանխարգելիչ միջոցառումները․ ՏԲ-ին և ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների արդյունավետ ու ապահով տրամադրումը համավարակի պայմաններում» թեմայով, որը վարեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի համաճարակաբանական գծով փոխտնօրեն Ռոմելլա Աբովյանը:
Դասընթացը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից՝ կազմակերպության ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի աութրիչ աշխատակիցների համար: Դասընթացի նպատակն է աութրիչ աշխատակիցների շրջանում բարձրացնել իրազեկությունը ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի, համավարակի պայմաններում աութրիչ աշխատանքի կարևորության և առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել վերջիններիս խորհրդատվական հմտությունները այդ ոլորտում։