Santé Arménie և «HAYASSO» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների այցը  Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն

Santé Arménie և «HAYASSO» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների այցը Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն

Santé Arménie և «HAYASSO» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ Փարիզի «Սիմոն Վեյլ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բուժքույրեր Դորոթե Կալվեն և հայազգի Գայանե Հովհաննիսյան-Խաչատրանը երեկ այցելեցին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն՝ տեղում ծանոթանալու Ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույրերի աշխատանքին:

Հյուրերը ներկա եղան պացիենտի դեմքի և բերանի խոռոչի հիգիենիկ մշակմանը, քննարկվեցին պացիենտի անձնական և բուժական խնամքի կազմակերպմանն առնչվող միջազգային ընդունված մոտեցումները:

Շնորհակալ ենք մեր հյուրերին հետաքրքիր հանդիպման և փորձի փոխանակման համար: