Տեղի ունեցավ դասընթաց՝ նվիրված ներկայումս աշխարհի մի շարք երկրներում շրջանառվող կապկի ծաղկի վիրուսին

Տեղի ունեցավ դասընթաց՝ նվիրված ներկայումս աշխարհի մի շարք երկրներում շրջանառվող կապկի ծաղկի վիրուսին

Այսօր Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «‎Նորք» մասնաճյուղում տեղի ունեցավ դասընթաց՝ նվիրված ներկայումս աշխարհի մի շարք երկրներում շրջանառվող կապկի ծաղկի վիրուսին:
Դասընթացին մասնակցեցին կենտրոնի ավագ և միջին բուժանձնակազմը, ախտորոշիչ ծառայության մասնագետները, իսկ դասընթացը վարեց բժիշկ-ինֆեկցիոնիստ Էլմիրա Իսախանյանը, ով ներկայացրեց վարակի փոխանցման ուղիների, հիվանդության կլիկական դրսևորումների, ախտորոշման, հիվանդության վարման, ինչպես նաև դրա կանխարգելման վերաբերյալ տեղեկատվություն:
Դասընթացն ընթացավ ավագ և երիտասարդ ինֆեկցիոնիստների միջև ակտիվ քննարկումներով՝ հաշվի առնելով տարբեր վարակների բռնկման և դրանցով պայմանավորված ճգնաժամային իրավիճակների հաղթահարման հետ կապված ավագ գործընկերների փորձը:
Բուժանձնակազմի համար նախատեսված դասընթացներն Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում կրում են շարունակական բնույթ: