Դասընթաց՝ կապկի ծաղկի վիրուսի մասին

Դասընթաց՝ կապկի ծաղկի վիրուսի մասին

Այսօր Ինֆեցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Ավան մասնաճյուղում, մասնաճյուղի ինֆեկցիոնիստների և համաճարակաբանների համար, կազմակերպվել էր դասընթաց՝ նվիրված վերջին շրջանում աշխարհի մի շարք երկրներում շրջանառվող կապիկի ծաղիկի վիրուսին: Դասընթացի նպատակն էր բարձրացնել բուժաշխատողների պատրաստվածությունն ու զգոնությունը, իսկ հետագայում նրանց կողմից ապահովել պացիենտների իրազեկումը կապիկի ծաղիկի վիրուսով պայմանավորված հիվանդության վերաբերյալ:

Դասընթացը վարեց կենտրոնի գիտական, մեթոդական և զարգացման գծով փոխտնօրեն Նարինա Սարգսյանցը՝ ներկայացնելով նախ հիվանդության պատմությունը, ապա դրա կլինիկական դրսևորումները, փոխանցման ուղիները, հիվանդության զարգացման փուլերը, դրա ախտորոշումը, բուժումը, կանխարգելումը: Ներկայացվեց նաև ներկայումս կապիկի ծաղիկի ԱՀԿ ընդունված մոտեցումները և Հայաստանում պատրաստվածության փուլի միջոցառումները:

Դասընթացին քննարկվեց այս վիրուսով պայմանավորված իրավիճակն աշխարհում և վարակի հետագա հնարավոր տարածումը մեր երկրում: