Հունիսի 7-ին կայացել է Եվրոպական ՄԻԱՎ-ի կլինիկական ֆորումը, իսկ հունիսի 8-10-ը՝ ՄԻԱՎ-ի և հեպատիտների 20-րդ եվրոպական ժողով-հանդիպումը

Հունիսի 7-ին կայացել է Եվրոպական ՄԻԱՎ-ի կլինիկական ֆորումը, իսկ հունիսի 8-10-ը՝ ՄԻԱՎ-ի և հեպատիտների 20-րդ եվրոպական ժողով-հանդիպումը

Փարիզում հունիսի 7-ին կայացել է Եվրոպական ՄԻԱՎ-ի կլինիկական ֆորումը, իսկ հունիսի 8-10-ը՝ ՄԻԱՎ-ի և հեպատիտների 20-րդ եվրոպական ժողով-հանդիպումը: Գիտաժողովներին հրավիրված էր նաև Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գիտական, մեթոդական և զարգացման գծով փոխտնօրեն Նարինա Սարգսյանցը, ով հանդես է եկել երկու պոստերային զեկույցներով` «HCV վարակի բուժման ծրագրի իրականացումը Հայաստանում ՄԻԱՎ վարակված պացիենտների շրջանում Covid-19 դարաշրջանում» և «Հայաստանում Covid-19-ի հետ կապված իրավիճակը ՄԻԱՎ վարակվածների շրջանում»:

Գիտաժողովներին ներկայացվել են մի շարք վարակիչ հիվանդությունների (ՄԻԱՎ վարակ, վիրուսային հեպատիտներ, կապիկի ծաղիկ, Covid-19-ը և այլ) բնագավառի վերջին նորությունները: