Կրեդիտավորված դասընթաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում

Կրեդիտավորված դասընթաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը Ռուսաստանի Դաշնության օգնության՝ «Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի երկրներում շարժական կլինիկաների աշխատանքների կազմակերպում և աջակցություն» ծրագրի շրջանակներում, «ՍՊԻԴ ինֆոսվյազ» ռուսական հասարակական կազմակերպության աջակցությամբ, հոկտեմբերի 4-6-ը կազմակերպել էր «Բնակչության զանգվածային թեստավորման և պատվաստումների արշավի կազմակերպում և իրականացում» թեմայով եռօրյա սեմինար-վարժանք:

Սեմինարին մասնակցեցին Հայաստանի տարբեր համայնքներից թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, լաբորատոր ախտորոշման մասնագետներ, վարակաբաններ և համաճարակաբաններ:

Սեմինարը կրեդիտավորված էր ՀՀ Առողջապահության նախարարության կողմից և մասնակիցները սեմինարին մասնակցության համար ստացան 16 ՇՄԶ կրեդիտ: