Հայաստանին շարժական բուժախտորոշիչ 4-րդ կլինիկան է նվիրաբերվել

Հայաստանին շարժական բուժախտորոշիչ 4-րդ կլինիկան է նվիրաբերվել

ՌԴ օգնության ծրագրի շրջանակում, «ՍՊԻԴ ինֆոսվյազ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության աջակցությամբ, այսօր Հայաստանին նվերաբերվեց հերթական՝ 4-րդ շարժական բուժախտորոշիչ կլինիկան։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին տրամադրված շարժական կլինիկան առավել հասանելի կդարձնի առողջապահական ծառայությունները հեռավոր մարզերում՝ զգալիորեն մեծացնելով խորհրդատվության և հետազոտության աշխարհագրությունն ու հնարավորությունը։

Շարժական կլինիկայում անվճար կատարվում են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն ու խորհրդատվություն, վիրուսային հեպատիտ Բ-ի և Ց-ի, սեռավարակների վերաբերյալ հետազոտություններ, սոնոգրաֆիա։