ԻՀԱԿ տնօրենի ժ/պ Ստեփան Աթոյանը Թայվան կատարած աշխատանքային այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել

ԻՀԱԿ տնօրենի ժ/պ Ստեփան Աթոյանը Թայվան կատարած աշխատանքային այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել

ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի ժ/պ Ստեփան Աթոյանն աշխատանքային այցով Թայվանի մայրաքաղաք Թայպեում գտնվելու ընթացքում մի շարք նշանակալի հանդիպումներ է ունեցել:

ԻՀԱԿ տնօրենի ժ/պ-ն այցի առաջին օրը հանդիպում է ունեցել Թայվանի առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կլինիկական բժշկական հաստատության և հաստատության կառուցվածքում գործող միջազգային թրեյնինգային կենտրոնի ղեկավարների հետ:

Ստեփան Աթոյանը հանդիպման ընթացքում գործընկերներին է ներկայացրել ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գործունեությունը, իրականացված և իրականացվող ծրագրերը, պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

Հանդիպման արդյունքներով կողմերը նախանշել են հնարավոր համագործակցության ձևաչափերն ու դրանք կյանքի կոչման ուղիները:

Աշխատանքային այցի երկրորդ օրը Ստեփան Աթոյանը հանդիպում է ունեցել նաև Թայվանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրինության, Քրոնիկական ինֆեկցիաների վերահսկման բաժնի ղեկավարի և ռեֆերենս լաբորատորիայի ղեկավարի հետ:

Գործընկերները փորձի փոխանակում են իրականացրել և հետագա համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերել:

 

***
Այցը ֆինանսավորվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրերի կողմից։