Ավելի քան 600 անձ անվճար հետազոտություն է անցել ԻՀԱԿ շարժական կլինիկաներում

Ավելի քան 600 անձ անվճար հետազոտություն է անցել ԻՀԱԿ շարժական կլինիկաներում

Նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում, ավելի քան 600 անձ անվճար հետազոտություններ է անցել:

Քաղաքացիները ԻՀԱԿ բուժախտորոշիչ շարժական կլինիկաներում անցել են ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի ԱՆՎՃԱՐ, ԳԱՂՏՆԻ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ, որոնց վերաբերյալ պատասխանները ստացել են 15-20 րոպեի ընթացքում։

Նախաձեռնությունն իրականացվել է ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրերի աջակցությամբ՝ «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության մասսայականացում» ծրագրի շրջանակներում։

Այսպիսով՝ թվային պատկերը հետևյալն է՝

Սյունիքի մարզ՝ 166 հետազոտություն,

Լոռու մարզ՝ 80 հետազոտություն,

Արարատի մարզ՝ 75 հետազոտություն,

Արմավիրի մարզ՝ 76 հետազոտություն,

Շիրակի մարզ՝ 62 հետազոտություն,

Գեղարքունիքի մարզ՝ 51 հետազոտություն,

Երևան՝ 103 հետազոտություն:

Սիրելի՛ հայրենակիցներ, հիշեցնում ենք, որ ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում իրականացվող անվճար հետազոտությունները շարունակական են: Հետազոտությունների ժամանակացույցի և անցկացման վայրերի մասին նախապես տեղեկանալու համար հետևե՛ք մեր ֆեյսբուքյան էջի թարմացումներին։