ԻՀԱԿ ներկայացուցիչները մասնակցել են Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային համաժողովին

ԻՀԱԿ ներկայացուցիչները մասնակցել են Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային համաժողովին

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակության կազմում ԻՀԱԿ տնօրենի ժ/պ Ստեփան Աթոյանը և գիտական, մեթոդական և զարգացման գծով փոխտնօրեն Նարինա Սարգսյանցը գործուղմամբ ս.թ. դեկտեմբերի 14-17-ը գտնվում էին ՌԴ-ում։

Կենտրոնի ներկայացուցիչները Սանկտ Պետերբուրգում մասնակցում էին նոր կորոնավիրուսային վարակի և այլ վարակիչ հիվանդությունների դեմ հակազդման հարցերով Ռոսպոտրեբնադզորի կազմակերպած 3-րդ «Միջազգային գիտագործնական համաժողովին»։

Համաժողովի շրջանակում կենտրոնի տնօրենի ժ/պ Ստեփան Աթոյանը ևս հանդես է եկել զեկույցով, որի ընթացքում ներկայացրել է ամփոփ զեկույց ՀՀ ԱՆ-ԻՀԱԿ-Ռոսպոտրեբնադզոր համագործակցության վերաբերյալ:

Իր ելույթում Ստեփան Աթոյանը ևս մեկ անգամ կարևորել է Ռոսպոտրեբնադզորի հետ գիտահետազոտական երկարամյա համագործակցությունն ու դրա շարունակականությունը: