ԻՀԱԿ մասնագետները հետևողական են միջազգային փորձի փոխանակման և նոր գիտելիքների ձեռքբերման գործընթացներում

ԻՀԱԿ մասնագետները հետևողական են միջազգային փորձի փոխանակման և նոր գիտելիքների ձեռքբերման գործընթացներում

ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Սիրանուշ Մարտոյանը և բժիշկ-վարակաբաններ Յուլյա Մանուկյանն ու Ռուբեն Գրիգորյանը դեկտեմբերի 13-15-ը գործուղմամբ գտնվել են Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում՝ մասնակցելու աշխատաժողովի։

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում գիտության և համայնքի ներգրավման միջոցով ՄԻԱՎ-ի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովի ընթացքում ԻՀԱԿ պատվիրակները մասնակցել են մի շարք հարցերի քննարկմանը, ինչպիսիք են ճգնաժամերի ժամանակ ՄԻԱՎ-ի նկատմամբ արագ արձագանքի ապահովումը, ՄԻԱՎ-ի թեստավորման և ախտորոշման ոլորտում առաջընթացը։

Աշխատաժողովի մասնակիցները ծանոթացել են ՄԻԱՎ-ի թեստավորման և ախտորոշման նորարական ռազմավարություններին, կատարվել է փորձի փոխանակում։

Աշխատաժողովի ընթացքում ԻՀԱԿ մասնագետները ներկայացրել են Հայաստանում ՄԻԱՎ-ի համաճարակի առանձնահատկությունները ռիսկային խմբերի շրջանում, երեխաների մոտ ՄԻԱՎ վարակի կլինիկական առանձնահատկությունները և Հեպատիտ Ց-ի տարածվածությունն ու կլինիկական առանձնահատկությունները: Աշխատաժողովն ամփոփվել է կլոր-սեղան քննարկմամբ։