Փայտացման կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է

Փայտացման կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է

85-ամյա կնոջ մոտ ախտորոշվել էր փայտացում հիվանդություն, որը ձեռք էր բերվել հողային աշխատանքների ժամանակ ձեռքի վնասվածքի հետևանքով:
Նա այժմ գտնվում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: ԻՀԱԿ ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Սպարտակ Պետրոսյանը Լուրերի հետ զրույցում ներկայացրել է կնոջ առողջական վիճակն ու հիշեցրել`փայտացման կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է:
Հայաստանում փայտացման դեմ պատվաստումները կատարվում են Պատվաստումների ազգային օրացույցով սահմանված ժամկետներում:
Եվս մեկ անգամ հորդորում ենք լինել զգոն և հոգատար սեփական առողջության հանդեպ։
Մանրամասները` ռեպորտաժում: