Ամանորյա տրամադրություն ու նվերներ՝ Ամանորն ԻՀԱԿ-ում դիմավորող փոքրիկներին

Ամանորյա տրամադրություն ու նվերներ՝ Ամանորն ԻՀԱԿ-ում դիմավորող փոքրիկներին

Մեր փոքրիկներին ոչինչ չպետք է խոչընդոտի՝ զգալու ամանորյա հրաշքը: Հեռավոր Լապլանդիայից Հայաստան հասած Ձմեռ պապը նույնիսկ հիվանդանոցի պատերն է կարողանում մագլցել՝ երեխաներին փոխանցելու ժպիտներ ու նվերներ:

Տարին դիմավորեք խաղաղ Հայաստանում, սիրելի՛ փոքրիկներ, արագ առողջացեք ու ձեր մանկությունն անցկացրեք գունավոր ու պայծառ միջավայրում:

Թո՛ղ պատերազմներն ու հիվանդությունները մնան անցնող տարում, ու այսուհետ Ամանորը դիմավորեք կենտրոնի պատերից դուրս:

ԻՀԱԿ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում #FlySanta նախաձեռնությանն ու թիմի բոլոր անդամներին՝ կենտրոնում բուժվող երեխաներին տոնական տրամադրություն փոխանցելու, պրոֆեսիոնալիզմի և անսահման հոգատարության համար: Թող որ նոր տարում ձեր բարի նախաձեռնությունները շարունակական լինեն:

Լուսանկարները հրապարակվել են ծնողների թույլտվությամբ: