ԻՀԱԿ մասնագետները եռօրյա գործուղմամբ գտնվել են Վրաստանում

ԻՀԱԿ մասնագետները եռօրյա գործուղմամբ գտնվել են Վրաստանում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գիտական, մեթոդական և զարգացման գծով փոխտնօրեն Նարինա Սարգսյանցը և լաբորատոր-գործիքային ախտորոշման ծառայության ղեկավար Թամարա Հովսեփյանը հունվարի 25-27-ը գործուղմամբ գտնվել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ մասնակցելու հետհամաճարակային ժամանակաշրջանում լաբորատոր ենթակառուցվածքների անվտանգության ապահովման թեմայով գիտաժողովին:

Եռօրյա սեմինարի նպատակն էր պաշտպանության բարձր մակարդակ ունեցող լաբորատորիաներում բիոռիսկի կառավարումը և կենսաանվտանգությանն ուղղված միջոցառումների բարելավումը:

Թեմայի շրջանակում միջազգային փորձագետների կողմից իրականացվել է խորացած ուսուցում, և փոխանցվել են հմտություններ լաբորատորիաները պաշտպանելու համար խոցելիության ու կենսանվտանգությանն ու կենսապահովմանն առնչվող ռիսկերի նվազեցման վերաբերյալ:

Գիտաժողովին մասնակցել են պատվիրակներ նաև Բուլղարիայից, Վրաստանից, Ղազախստանից և Ռումինիայից:

Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել փորձի փոխանակումներ, ինտերակտիվ քննարկումներ, վարժանքներ, ելույթներ, զեկույցների ներկայացումներ: Մեր մասնագետները ունեցել են ակտիվ մասնակցություն և կարևորում են նման միջոցառումներին ընդգրկվածությունը: