ԻՀԱԿ էր այցելել առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը

ԻՀԱԿ էր այցելել առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը

ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ս.թ. փետրվարի 1-ից ծառայություններ է մատուցելու ոչ միայն կորոնավիրուսակիր մանկահասկաներին, այլև մեծահասակներին: Վաղվանից ԻՀԱԿ ստացիոնար մասնաճյուղում (Բաբաջանյան 42) կտեղակայվի նաև տրիաժ-կենտրոնը (տեսակավորման կենտրոն):

Այդ նպատակով կատարված նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու համար ԻՀԱԿ էր այցելել առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:

Փոխնախարարը ԻՀԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Աթոյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց կենտրոնի Ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի և Մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքներում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին, բուժանձնակազմից հետաքրքրվեց նաև այդ պահին կենտրոնում բուժվող քաղաքացիների որպիսությամբ: