Ռիմա Այվազյանը` Հանրային ռադիոյի եթերում

Ռիմա Այվազյանը` Հանրային ռադիոյի եթերում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Ռիմա Այվազյանը Հանրային ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդմանը խոսել է սեզոնային գրիպից և այս պահին տարածված շտամներից։

Մեր կենտրոնի բժիշկ-ինֆեկցիոնիստը հիշեցրել է՝ սուր շնչառական վարակ ունենալու դեպքում անձը չպետք է հաճախի այնպիսի վայրեր, որտեղ կան մարդկային կուտակումներ՝ վարակի շղթան կանխարգելելու համար։

Իսկ սեզոնային գրիպի դեմ պատվաստումից առաջ հատուկ հետազոտությունների կարիք չկա, անհրաժեշտ է միայն տեղամասային բժշկի զննում։ Եթե չկան սուր շնչառական վարակի ախտանշաններ, անձը կարող է պատվաստվել։

Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես տեղեկացրել էինք, տրիաժ-կենտրոնն այսուհետ գործում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ստացիոնար կլինիկայում (հասցե՝ Բաբաջանյան 42): COVID19-ի տրիաժ-կենտրոնի հետ կապ կարելի է հաստատել +37444858603 հեռախոսահամարով: