ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի 3 ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ հետազոտություն Երևանում

ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի 3 ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ հետազոտություն Երևանում

Հարգելի՛ հայրենակիցներ, սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն այս տարի ևս կիրականացնի մի շարք անվճար հետազոտություններ Հայաստանի տարբեր շրջաններում:

Խտրականության դեմ պայքարի օրվան՝ մարտի 1-ին ընդառաջ, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի (UNAIDS) կողմից ֆինանսավորվող «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության մասսայականացում» ծրագրի շրջանակներում նախատեսված է երեք հանրային միջոցառում՝ ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի և հեպատիտներ Բ-ի և Ց-ի հետազոտությունների վերաբերյալ:

Նշված բոլոր հետազոտությունները կանցկացվեն ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում՝ բացառապես ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ: Հետազոտությունների վերաբերյալ պատասխանները կարող եք ստանալ 15-20 րոպեի ընթացքում։ Դրանց քաղցած մոտենալը պարտադիր չէ:

Այսպիսով՝ առաջիկայում կանցկացվեն երեք հանրային միջոցառումներ՝ Երևանում.

  • փետրվարի 24-ին՝ 12:00-19:00, Տիգրան Մեծ և Խանջյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում գտնվող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի հարակից տարածք,
  • փետրվարի 28-ին՝ 12:00-19:00, Սասունցի Դավիթի արձանի հարակից տարածք,
  • մարտի 1-ին՝ 13:00-20:00, Ազատության հրապարակի հարակից տարածք:

Հիշեցում. Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում պարբերաբար իրականացվում են անվճար հետազոտություններ: Դրանց ժամանակացույցի և անցկացման վայրերի մասին նախապես տեղեկանալու համար հետևե՛ք մեր ֆեյսբուքյան էջի թարմացումներին: