ԻՀԱԿ-ում կայացել է ՄԻԱՎ վարակով պացիենտների վարման թեմայով աշխատաժողով

ԻՀԱԿ-ում կայացել է ՄԻԱՎ վարակով պացիենտների վարման թեմայով աշխատաժողով

ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ այսօր կայացել է ՄԻԱՎ վարակով պացիենտների վարման թեմայով աշխատաժողով:

ԻՀԱԿ-ում էին հյուրընկալվել ՀՀ-ի մի շարք առաջատար բուժկենտրոնների ներկայացուցիչներ՝ քննարկելու ԲԿ-ներում ՄԻԱՎ վարակով պացիենտների սպասարկմանն առնչվող հարցեր: ԻՀԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Աթոյանը ողջունել է մասնակիցներին՝ շնորհակալություն հայտնելով աշխատաժողովին մասնակցելու և փոխգործակցության պատրաստակամության համար:

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները ներկայացրել են ՄԻԱՎ դրական պատասխանի դեպքում ԲԿ-ներում իրականացվող քայլերը՝ արյան և պացիենտի ուղղորդումն ու հաջորդիվ իրականացվող աշխատանքները, քննարկել են հետկոնտակտային կանխարգելման միջոցառումների իրականացումը:

Աշխատաժողովի քննարկման առանցքում են եղել նաև ԲԿ-ներում ՄԻԱՎ վարակի բուժսպասարկման ոլորտի իրավական փաստաթղթերի, դրանցում տվյալների մուտքագրմանն ու հիվանդության պատմագրերին առնչվող հարցեր:

Ներկաները կարևորել են նմանատիպ աշխատաժողովների պարբերական անցկացումը՝ ՄԻԱՎ վարակով պացիենտների բուժսպասարկումն առավել որակյալ իրականացնելու և ԲԿ-ների միջև համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: