ԻՀԱԿ-ը լրագրողների համար եռօրյա սեմինար-վարժանք է անցկացրել

ԻՀԱԿ-ը լրագրողների համար եռօրյա սեմինար-վարժանք է անցկացրել

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը փետրվարի 24-26-ը Աղվերանում անցկացրեց «Լրագրողների շրջանում ՄԻԱՎ-ի և վիրուսային հեպատիտների վերաբերյալ կարողությունների զարգացում» թեմայով սեմինար-վարժանք:

Սեմինարին մասնակցում էին առողջապահական, սոցիալական, մարդու իրավունքների ոլորտների լուսաբանմամբ զբաղվող շուրջ տասը առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Վերջիններս ծանոթացան աշխարհում և ՀՀ-ում հեպատիտների և ՄԻԱՎ-ի վիճակագրությանը, ոլորտում ԻՀԱԿ գործունեությանն ու կատարած աշխատանքներին, նախաձեռնած ծրագրերին:

Սեմինար-վարժանքին ելույթներով հանդես եկան ինչպես ԻՀԱԿ մասնագետները, այնպես էլ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» և «Նոր սերունդ» ՀԿ-ների  գործընկերները: Նրանք ներկայացրին ոչ միայն կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումները, այլև լրագրողական նյութերում օգտագործվող տերմինաբանության և շեշտադրումների առանձնահատկություններն ու նախընտրելի ձևերը: Բանախոսությունների ընթացքում անցկացվեցին ինտերակտիվ խաղեր, պատրաստվեցին փորձնական լրագրողական նյութեր:

Բանախոսների և լրագրողների միջև ձեռք բերվեցին հետագա համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ: ԶԼՄ ներկայացուցիչները նաև մասնակցության հավաստագրեր ստացան:

ԻՀԱԿ-ը կարևորում է ԶԼՄ-ների և լրագրողների դերը՝ հասարակության իրազեկվածության բարձրացման գործում և շնորհակալություն է հայտնում պատրաստակամության և ակտիվ մասնակցության համար:

Սեմինար-վարժանքն իրականացվել է «Գլոբալ» հիմնադրամի ֆինանսավորմամբ: