Խտրականության դեմ պայքարի օրվա շրջանակում շուրջ 150 քաղաքացի անվճար հետազոտվել է ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում

Խտրականության դեմ պայքարի օրվա շրջանակում շուրջ 150 քաղաքացի անվճար հետազոտվել է ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում

Մարտի 1-ը խտրականության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այսօր և նախորդող շաբաթվա ընթացքում ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում անցկացվել են երեք հանրային միջոցառումներ, որոնց ընթացքում շուրջ 150 քաղաքացի անվճար հետազոտություններ է անցել։

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի (UNAIDS) կողմից ֆինանսավորվող «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության մասսայականացում» ծրագրի շրջանակներում քաղաքացիներն անցել են ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի և հեպատիտներ Բ-ի և Ց-ի հետազոտություններ, որոնց պատասխաններն ստացել են 15-20 րոպեի ընթացքում։ Հանրային միջոցառումներն անցկացվել են Երևանի մի շարք հասցեներում։

Խտրականության յուրաքանչյուր տեսակ խոչընդոտում է անձի արժանապատիվ և լիարժեք կյանքով ապրելու իրավունքի իրացմանը, և մեզնից յուրաքանչյուրի ընտրությունը կարող է որոշիչ լինել խտրականության դեմ պայքարում։

Հիշեցում. Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում պարբերաբար իրականացվում են անվճար հետազոտություններ: Դրանց ժամանակացույցի և անցկացման վայրերի մասին նախապես տեղեկանալու համար հետևե՛ք մեր ֆեյսբուքյան էջի թարմացումներին: