Ստեփան Աթոյանը ներկա է գտնվել ԵՊԲՀ-ի Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսների դիպլոմների հանձնման արարողությանը

Ստեփան Աթոյանը ներկա է գտնվել ԵՊԲՀ-ի Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսների դիպլոմների հանձնման արարողությանը

Երեկ Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսները ստացել են ավարտական դիպլոմները։

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև ֆակուլտետի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱՆ ԻՀԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Աթոյանը։

Վերջինս շնորհավորել է մագիստրոսական ծրագրի շրջանավարտներին՝ մաղթելով մասնագիտական աճ և զարգացում․

«Կարևորելով ձեր մասնագիտությունը՝ ընտրել եք նաև երկրորդը, գիտակցված ընտրություն եք կատարել: Արդեն ձեզ ճանաչելով՝ համոզված եմ, որ կգտնեք ձեր տեղն այս ոլորտում․ հանրային առողջապահությունը լայն ասպարեզ է և մեծ հնարավորություններ է տալիս»,-նշել է Աթոյանը։