ԻՀԱԿ նախաձեռնությամբ շուրջ 110 անձ ԱՆՎՃԱՐ պատվաստվել է հեպատիտ Բ-ի դեմ

ԻՀԱԿ նախաձեռնությամբ շուրջ 110 անձ ԱՆՎՃԱՐ պատվաստվել է հեպատիտ Բ-ի դեմ

Հարգելի՛ հայրենակիցներ, սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ գործընկեր հասարակական կազմակերպությունների անձնակազմերի և շահառուների շրջանում կատարվել են հեպատիտ Բ-ի կանխարգելիչ պատվաստումներ։

Դրանք իրականացվել են ԻՀԱԿ ամբուլատոր կլինիկայում՝ ամբողջությամբ անվճար (առանց ծառայության մատուցման վճարի)։ Տարեսկզբից մինչ օրս մեր կենտրոնի ամբուլատոր կլինիկայում պատվաստվել է շուրջ 110 անձ։

Հիշեցնում ենք, որ հեպատիտ Բ-ն լյարդի լուրջ հիվանդություն է, որի պատճառը հեպատիտ Բ վիրուսն է: Հեպատիտ Բ-ն հիմնականում կարող է լինել քրոնիկ՝ առանց ախտանշանների, սակայն տարիներ անց առաջացնել լուրջ բարդություններ, մասնավորապես՝ լյարդի ցիրոզ և լյարդի առաջնային քաղցկեղ։

Հեպատիտ Բ-ի դեմ եռանվագ պատվաստումը  անվտանգ է և կարող է կանխել հիվանդությունն և դրա հետևանքները՝ ներառյալ լյարդի քաղցկեղը և ցիրոզը: Մեր կենտրոնը կարևորում է ձեր առողջությունն ու հիշեցնում՝ ցանկացած հիվանդություն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։