ԻՀԱԿ-ն աշխատանքի է հրավիրում հերթափոխային բուժքրոջ

ԻՀԱԿ-ն աշխատանքի է հրավիրում հերթափոխային բուժքրոջ

Պարտականությունները`

  • բժշկի ցուցումով բուժքույրական միջամտությունների իրականացում,
  • բուժող բժիշկների նշանակումների` ճշգրիտ, լիարժեք, որակով և ժամանակին իրականացում,
  • բժշկի ցուցումով պացիենտների բուժական խնամքի, բուժական-ախտորոշիչ և կանխարգելիչ միջամտությունների կատարում,
  • պացիենտների խնամքին վերաբերող աշխատանքների ճիշտ և անվտանգ կատարում,
  • հետազոտվող նյութերի ճիշտ, անվտանգ նմուշառում և տեղափոխում լաբորատորիա,
  • բաժանմունքի ավագ բուժքրոջից դեղորայքի, ԲՆԱ-ի ստացում, պահպանում և կիրառում,
  • աշխատանքային ախտահանիչ լուծույթների ճիշտ, անվտանգ պատրաստում, պահպանում,
  • սանիտարահակահամաճարակային ռեժիմի պահանջների ճիշտ և անվտանգ իրականացում։

Պահանջվող կրթությունը և հմտությունները`

  • միջին մասնագիտական կրթություն,
  • հավաստագրում,
  • առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
  • համակարգչային բազային ծրագրերի (MS Office) իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • անգլերենի կամ ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

Աշխատանքը հերթափոխային է, շաբաթական զբաղվածությունը՝ առավելագույնը 48 ժամ։

Փորձաշրջան

  • Գործատուի կողմից նշանակվում է փորձաշրջան՝ մինչև 3 ամիս տևողությամբ: Փորձաշրջանն օգնում է ծանոթանալու ընկերության ներքին կարգապահական կանոններին, ձեռք բերելու մասնագիտական պրակտիկ և տեսական հմտություններ, ծանոթանալու աշխատանքների կատարմանը։

Ուղարկեք Ձեր կենսագրական տվյալները` CV-ն, hr@ncid.am էլեկտրոնային հասցեին` թեմա (subject) դաշտում նշելով՝ «Հերթափոխային բուժքույր»:

Աշխատավայրը՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ստացիոնար կլինիկա

Հասցե՝ ք․ Երևան, Բաբաջանյան 42

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք +374 (95) 952 – 025 հեռախոսահամարով։