Հարգելի՛ հայրենակիցներ, ՀՀ ԱՆ ԻՀԱԿ-ն աշխատանքի է հրավիրում «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագրի ղեկավարի։
Աշխատանքի նկարագիր
- ծրագրի ղեկավարում և համակարգում,
- ծրագրին առնչվող ներքին և արտաքին հաղորդակցման իրականացում,
- ծրագրի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի և արդյունավետ համագործակցության կազմակերպում,
- Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում ենթաստացողների (ՀԿ-ներ) հետ համագործակցության համակարգում,
- Գլոբալ հիմնադրամի դրոշմաշնորհային ծրագրի շրջանակում միջոցառումներ իրականացնող ՀԿ-ներին մեթոդական օգնության և տեխնիկական աջակցության ցուցաբերում,
- ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության շարժական խմբի աշխատանքների վերահսկում, ծրագրի շրջանակներում եկամուտների և ծախսերի, բյուջեի օգտագործման, այլ հաշվապահական, վիճակագրական հաշվետվությունների վերաբերյալ հաշվեկշռի և օպերատիվ հավաքական հաշվետվության կազմում և սահմանված կարգով դրանց տրամադրում համապատասխան մարմիններին,
- մոնիտորինգի խմբի աշխատանքների վերահսկում,
- ծրագրի շրջանակներում հաշվապահական հաշվառման վարում, ֆինանսական հաշվետվությունների՝ ժամանակին կազմում ու ներկայացնում,
- մշտական կապի ապահովում ՀԿ-ների հետ,
ՀԿ-ների աշխատանքների համակարգում,
- տեխնիկական աջակցության տրամադրում ՀԿ-ների տվյալների հավաքագրման, մուտքագրման ու պահպանման գործում,
- ՀԿ-ների ներուժի զարգացմանն ուղղված տարբեր վարժանքների նախապատրաստում և համակարգում,
- ՀԿ-ներ կատարվող մոնիտորինգային այցերի համակարգում՝ համաձայն աշխատանքային և մոնիտորինգի պլանի,
- մոնիտորինգային այցերի ընթացքում ՀԿ-ների աշխատանքներում հայտնաբերված թերությունների շտկման վերաբերյալ ՀԿ-ներին առաջարկությունների ներկայացում և դրանց կատարման նկատմամբ հսկողության իրականացում,
- ՀԿ-ների հետ հանդիպումների կազմակերպում և հանդիպումների արձանագրությունների կազմում,
- ՀԿ-ների ծրագրային հաշվետվությունների ընդունում, համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրություն,
- ՀԿ-ների հետ աշխատանքներում ընդգրկված ԻՀԱԿ-ի անձնակազմի աշխատանքների կազմակերպում և համակարգում,
- ՀԿ-ների հետ աշխատանքներում ընդգրկված ԻՀԱԿ-ի անձնակազմին աջակցության տրամադրում։
Պահանջվող որակավորում
- բարձրագույն կրթություն,
- առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
- ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և խոցելի խմբերի նկատմամբ հանդուրժողական և հարգալից վերաբերմունք,
- տրամաբանական մտածելակերպ և միաժամանակ մի շարք առաջադրանքների վրա և կարճ ժամկետներով աշխատելու ունակություն,
- թիմային աշխատանքների կառավարման հմտություններ,
- MS Office փաթեթի գերազանց իմացություն,
- հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (ռուսերենի լավ իմացությունը կդիտարկվի որպես առավելություն)։
Դիմելու ընթացակարգ
Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականները (CV) և ուղեկցող նամակն ուղարկեն hr@ncid.am էլեկտրոնային հասցեին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք:
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Գործատուն նշանակում է փորձաշրջան՝ մինչև 3 ամիս տևողությամբ:
Աշխատավայրը՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ամբուլատոր կլինիկա
Հասցե՝ ք․ Երևան, Աճառյան 2