ԻՀԱԿ-ն աշխատանքի է հրավիրում դրամաշնորհային ծրագրի ղեկավարի

ԻՀԱԿ-ն աշխատանքի է հրավիրում դրամաշնորհային ծրագրի ղեկավարի

Հարգելի՛ հայրենակիցներ, ՀՀ ԱՆ ԻՀԱԿ-ն աշխատանքի է հրավիրում «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագրի ղեկավարի։

Աշխատանքի նկարագիր

  • ծրագրի ղեկավարում և համակարգում,
  • ծրագրին առնչվող ներքին և արտաքին հաղորդակցման իրականացում,
  • ծրագրի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի և արդյունավետ համագործակցության կազմակերպում,
  • Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում ենթաստացողների (ՀԿ-ներ) հետ համագործակցության համակարգում,
  • Գլոբալ հիմնադրամի դրոշմաշնորհային ծրագրի շրջանակում միջոցառումներ իրականացնող ՀԿ-ներին մեթոդական օգնության և տեխնիկական աջակցության ցուցաբերում,
  • ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության շարժական խմբի աշխատանքների վերահսկում, ծրագրի շրջանակներում եկամուտների և ծախսերի, բյուջեի օգտագործման, այլ հաշվապահական, վիճակագրական հաշվետվությունների վերաբերյալ հաշվեկշռի և օպերատիվ հավաքական հաշվետվության կազմում և սահմանված կարգով դրանց տրամադրում համապատասխան մարմիններին,
  • մոնիտորինգի խմբի աշխատանքների վերահսկում,
  • ծրագրի շրջանակներում հաշվապահական հաշվառման վարում, ֆինանսական հաշվետվությունների՝ ժամանակին կազմում ու ներկայացնում,
  • մշտական կապի ապահովում ՀԿ-ների հետ,

ՀԿ-ների աշխատանքների համակարգում,

  • տեխնիկական աջակցության տրամադրում ՀԿ-ների տվյալների հավաքագրման, մուտքագրման ու պահպանման գործում,
  • ՀԿ-ների ներուժի զարգացմանն ուղղված տարբեր վարժանքների նախապատրաստում և համակարգում,
  • ՀԿ-ներ կատարվող մոնիտորինգային այցերի համակարգում՝ համաձայն աշխատանքային և մոնիտորինգի պլանի,
  • մոնիտորինգային այցերի ընթացքում ՀԿ-ների աշխատանքներում հայտնաբերված թերությունների շտկման վերաբերյալ ՀԿ-ներին առաջարկությունների ներկայացում և դրանց կատարման նկատմամբ հսկողության իրականացում,
  • ՀԿ-ների հետ հանդիպումների կազմակերպում և հանդիպումների արձանագրությունների կազմում,
  • ՀԿ-ների ծրագրային հաշվետվությունների ընդունում, համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրություն,
  • ՀԿ-ների հետ աշխատանքներում ընդգրկված ԻՀԱԿ-ի անձնակազմի աշխատանքների կազմակերպում և համակարգում,
  • ՀԿ-ների հետ աշխատանքներում ընդգրկված ԻՀԱԿ-ի անձնակազմին աջակցության տրամադրում։

Պահանջվող որակավորում

  • բարձրագույն կրթություն,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և խոցելի խմբերի նկատմամբ հանդուրժողական և հարգալից վերաբերմունք,
  • տրամաբանական մտածելակերպ և միաժամանակ մի շարք առաջադրանքների վրա և կարճ ժամկետներով աշխատելու ունակություն,
  • թիմային աշխատանքների կառավարման հմտություններ,
  • MS Office փաթեթի գերազանց իմացություն,
  • հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (ռուսերենի լավ իմացությունը կդիտարկվի որպես առավելություն)։

Դիմելու ընթացակարգ

Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականները (CV) և ուղեկցող նամակն ուղարկեն hr@ncid.am էլեկտրոնային հասցեին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք:

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Գործատուն նշանակում է փորձաշրջան՝ մինչև 3 ամիս տևողությամբ:

Աշխատավայրը՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ամբուլատոր կլինիկա

Հասցե՝ ք․ Երևան, Աճառյան 2