ԻՀԱԿ-ի և «Վեկտոր»-ի մասնագետները համատեղ հետազոտություններ են իրականացրել

ԻՀԱԿ-ի և «Վեկտոր»-ի մասնագետները համատեղ հետազոտություններ են իրականացրել

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը և Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում հսկողության դաշնային ծառայության «Վեկտոր» վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնն (Ռոսպոտրեբնադզորի FBSI ՊԵԿ ՀԲ «Վեկտոր») իրականացնում են համատեղ կարևոր գիտահետազոտական աշխատանքներ ՄԻԱՎ-ի և վիրուսային հեպատիտ C-ի բնագավարում:

2022 թ. դեկտեմբերին մեկնարկել են ԻՀԱԿ-ի և «Վեկտոր» վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի կենտրոնի համատեղ երկու գիտահետազոտական ծրագրեր, որոնք նպատակ ունեն իրականացնելու ՄԻԱՎ վարակի և քրոնիկ վիրուսային հեպատիտ C-ի բազամաթիվ ոլորտների ուսումնասիրություն՝ համաճարակաբանական, կլինիկական և մոլեկուլյար-կենսաբանական:

Ծրագրի շրջանակում «Վեկտոր» վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի կենտրոնի մասնագետները երկու անգամ մեկշաբաթյա այցերով գտնվել են ԻՀԱԿ-ում: Նրանք ԻՀԱԿ լաբորատոր գործիքային ծառայության աշխատակիցների հետ
իրականացրել են մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ:

Համատեղ աշխատանքի ընթացքում կողմերը միավորել են իրենց ջանքերը՝ ուսումնասիրելու ՀՀ-ում շրջանառվող ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտ Ց-ի տարբերակները, կատարել են ՀՀ-ում շրջանառող վիրուսների տարբերակների, այդ թվում՝ դեղակայուն տարբերակների ուսումնասիրություն:

Ծրագիրը կրում է շարունակական բնույթ:

Կողմերը համագործակցությունը կիրականացեն մինչև 2024 թվականը: