Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրը՝ ԻՀԱԿ-ում

Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրը՝ ԻՀԱԿ-ում

2008 թվականից սկսած՝ Մայիսի 5-ը նշվում է որպես Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օր․ 5․5 ամսաթիվը խորհրդանշում է մարդու յուրաքանչյուր ձեռքի 5 մատը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության այս տարվա կարգախոսն է՝ «Մշակեք ձեռքերը, փրկեք կյանքեր»։

Այս օրը ևս մեկ առիթ է՝ հիշեցնելու, որ առաջին հայացքից պարզ թվացող գործողությունը՝ ձեռքերի լվացումը, կարող է բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման լավագույն միջոցը լինել։

Օրվա առթիվ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բուժանձնակազմը ներհիվանդանոցային թրեյնինգի մասնակցեց, որի ընթացքում կենտրոնի ներկայացուցիչներն անդրադարձան ձեռքերի պարբերաբար և ճիշտ լվացման կարևորությանը։

Ձեռքերի ժամանակին և ճիշտ հիգիենիկ մշակումը բուժանձնակազմի և բուժառուների անվտանգության գրավականն է՝ կանխարգելելու ներհիվանդանոցային վարակների տարածումն ու բռնկումների հավանականությունը։

ԻՀԱԿ-ը կարևորում է նմանատիպ միջոցառումների պարբերական անցկացումը՝  բուժանձնակազմի, ինչպես նաև հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռելու կարևոր հիգիենիկ գործընթացի անհրաժեշտության վրա` որպես բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման հիմնական մոտեցման: