ԻՀԱԿ-ում 30 և ավելի տարի աշխատած բուժքույրերն արժանացան պատվոգրերի և շնորհակալագրերի

ԻՀԱԿ-ում 30 և ավելի տարի աշխատած բուժքույրերն արժանացան պատվոգրերի և շնորհակալագրերի

Մայիսի 12-ը մի շարք երկրներում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր:

ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը շնորհավորում է բոլոր բուժքույրերին՝ մաղթելով ուժ ու եռանդ՝ այս պատասխանատու աշխատանքը կատարելիս։

Նշանավորելով օրը՝ ԻՀԱԿ-ում 40 և ավելի տարի աշխատած բուժքույրերը առողջապահական համակարգում երկարատև, բարեխիղճ և անմնացորդ նվիրումով աշխատանքի համար առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով արժանացան պատվոգրերի, իսկ 30 և ավելի տարի աշխատող բուժքույրերը երկարատև, անբասիր աշխատանքի, մարդասիրական գործունեության և ոլորտի նվիրյալը լինելու համար ԻՀԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանի կողմից արժանացան շնորհակալագրերի։

Վաստակաշատ բուժքույրերին հանձնելով պատվոգրերը՝ ԻՀԱԿ տնօրենը նրանց շնորհակալություն հայտնեց հոգատարության, պրոֆեսիոնալիզմի և անտրտունջ աշխատանքի համար։

«Ձեզնից յուրաքանչյուրի նվիրումն ու ներդրած ջանքն անգնահատելի են, սիրելի՛ բուժքույրեր։

Կենտրոնը կփորձի անել հնարավորը՝ ձեզ համար ապահովելու ավելի լավ աշխատանքային պայմաններ՝ ձեր մասնագիտության մեջ ու աշխատանքում ավելի բարձր նշաձող սահմանելու համար։ Առողջ եղե՛ք»,-ասաց Ստեփան Աթոյանը։