ԻՀԱԿ-ում համակարգչային շերտագրություն կիրականացվի

ԻՀԱԿ-ում համակարգչային շերտագրություն կիրականացվի

Սիրելի՛ հայրենակիցներ, ուրախ ենք տեղեկացնելու, որ այսուհետ ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ստացիոնար կլինիկայում (Մալաթիա Սեբաստիա, Բաբաջանյան 42) կիրականացվի համակարգչային շերտագրություն։

Ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող սարքավորումը հնարավորություն է տալիս իրականացնելու ճշգրիտ ախտորոշում, իսկ բուժառուների հետ աշխատում են փորձառու մասնագետներ՝ յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերելով անհատական մոտեցում։

Այսպիսով` կենտրոնում կիրականացվի

  • գլխուղեղի ՀՇ,
  • կրծքավանդակի ՀՇ,
  • փոքր կոնքի ՀՇ,
  • որովայնի ՀՇ,
  • քթի խոռոչի և հավելյալ խոռոչների ՀՇ,
  • ողնաշարի և հոդերի ՀՇ,
  • կոմբինացված ՀՇ հետազոտություններ՝ կոնտրաստ նյութի կիրառմամբ, ՀՇ անգիոգրաֆիա (անոթների հետազոտություն)։

Մանրամասներին ծանոթանալու և հերթագրվելու համար կարող եք զանգահարել (+374) 95 048424 հեռախոսահամարով, կամ այցելել կենտրոն։

Առողջ եղե՛ք։