ԻՀԱԿ մասնագետները Լուրերի հետ զրույցում ներկայացրել են ՄԻԱՎ դեպքերի վիճակագրությունն ու կատարվող աշխատանքները

ԻՀԱԿ մասնագետները Լուրերի հետ զրույցում ներկայացրել են ՄԻԱՎ դեպքերի վիճակագրությունն ու կատարվող աշխատանքները

2023-ի առաջին եռամսյակում ՀՀ-ում արձանագրվել է ՄԻԱՎ-ի 131 դեպք։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի համաճարակաբանական գծով փոխտնօրեն Ռոմելլա Աբովյանը և համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանը Լուրերի հետ զրույցում ներկայացրել են դեպքերի վիճակագրությունն ու ոլորտում իրականացվող աշխատանքները։

Հիշեցում․ մայիսի 21-ին՝ 12։00-20։00-ն, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկան տեղակայված կլինի Երևանի Ազատության հրապարակում, որտեղ կանցկացվեն ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ։

Մանրամասները՝ ռեպորտաժում։