ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրը ԻՀԱԿ շարժական կլինիկայում անվճար հետազոտություններ են անցկացվել

ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրը ԻՀԱԿ շարժական կլինիկայում անվճար հետազոտություններ են անցկացվել

Մայիսի 3-րդ կիրակին ՁԻԱՀ-ից մահացած անձանց հիշատակի միջազգային օրն է։ Օրվա հիշատակումը նպատակ ունի հանրության շրջանում բարձրացնելու ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին իրազեկվածության մակարդակը, խրախուսելու մարդկանց հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ՝ կանխարգելելու ՄԻԱՎ-ի նոր դեպքերը, ինչպես նաև նվազեցնելու խարանն ու խտրականությունը ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ:

ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, կարևորելով հանրային առողջությունն ու իրազեկվածության բարձրացումը, երեկ՝ մայիսի 3-րդ կիրակին, Երևանի Ազատության հրապարակում անցկացրել է հետազոտություններ։

ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկայում մեր մասնագետներն անցկացրել են ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի ԱՆՎՃԱՐ և ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ, որոնց վերաբերյալ պատասխանները քաղաքացիներն ստացել են 15-20 րոպեի ընթացքում։ Հանրային միջոցառման ընթացքում անվճար հետազոտություն է անցել ավելի քան 90 քաղաքացի։

Հիշեցում. Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում պարբերաբար իրականացվում են անվճար հետազոտություններ: Դրանց ժամանակացույցի և անցկացման վայրերի մասին նախապես տեղեկանալու համար հետևե՛ք մեր ֆեյսբուքյան էջի թարմացումներին: